Ջոն Մալկովիչն այցելել է Էջմիածին ու հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ (լուսանկարներ)

Ջոն Մալկովիչն այցելել է Էջմիածին ու հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ (լուսանկարներ)

18:40 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am Այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը երեկ փայլուն ելույթ էր ունեցել Ա․Խաչատրյանի անվան հինգերորդ փառատոնի բացման ժամանակ, դերասանն արդեն այսօր շարունակել է ծանոթանալ հայկական մշակույթի հետ։

Սերգեյ Սմբատյանի հետ միասին հանրահայտ դերասանն այցելել է Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որը շնորհակալություն է հայտնել դերասանին համերգի ժամանակ Նարեկացի ընթերցելու համար։

Մալկովիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին ու նշել, որ ուրախ է Հայաստան կատարած այցելության համար, քանի որ այստեղ նոր աշխարհ է բացահայտում, նոր մշակույթ ու պատմություն, որի մասին քիչ բան գիտեր։

 

 

loading...