Ավտովթար Վանաձորի ճանապարհին. կա 7 վիրավոր

Ավտովթար Վանաձորի ճանապարհին. կա 7 վիրավոր

18:20 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am  Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 16։20-ի սահմաններում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի եւ ԼԱԴԱ 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մնացածին՝ Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։

loading...