«Amazon»-ն անջրաթափանց էլեկտրոնային գիրք է ներկայացրել

«Amazon»-ն անջրաթափանց էլեկտրոնային գիրք է ներկայացրել

16:40 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am  Ամերիկյան «Amazon» ընկերությունը ներկայացրել է կատարելագործված Kindle Oasis էլեկտրոնային գիրքը:

Ինչպես հյատնում է  Bloomberg-ը՝ էլեկտրոնային գրքի նոր տարբերակն ունի 4G ցանցերով ավելի արագ միացում համացանցին: Էկրանի չափը 17,78սմ է:

Նշվում է նաև, որ մարտկոցը ևս հզոր է, բացի դա, «Kindle Oasis»-ն ունի «Bluetooth» տեխնոլոգիա: Այժմ սարքը կկարողանա վերարտադրել աուդիոգրքերը նման տեխնոլոգիա ունեցող դինամիկներով:

32 Գբ հիշողության ծավալով էլեկտրոնային գրքի նոր տարբերակն ԱՄՆ-ում կարժենա 350 դոլար:

loading...