ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել

14:20 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.amԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամ վերապրող Թուրքիան մեծ գին է վճարում թուրք-ամերիկյան լարվածության դիմաց:

Ըստ թուրքական gazeteduvar.com.tr կայքի՝  համաշխարհային բորսայում Թուրքիայի նյութական կորուստը մեկ գիշերվա ընթացքում հասել է 63 մլրդ դոլարի:

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկման մասին բարձրաձայնել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներից Այքութ Էրդողդուն, որը նշել է, որ թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի միայն մեկ գիշերը համաշխարհային բորսայում Թուրքիային արժեցել է շուրջ 63 մլրդ դոլար:

loading...