«Twitter»-ում Հռոմի Պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը

«Twitter»-ում Հռոմի Պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը

13:40 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am«Twitter»-ում Հռոմի Պապի @Pontifex միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը:

Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը վարում են 9 լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։ Իսպանալեզու տարբերակն ունի ամենից մեծ թվով բաժանորդները՝ 14.6 մլն։

Երկրորդ տեղում է անգլալեզու տարբերակն է՝ 14 մլն։ Լավագույն եռյակը եզրափակում է իտալերենով էջը՝ մոտ 4.7 մլն։

 

loading...