Սիրիայում սպանվել է «Սպիտակ այրի» մականունով հայտնի բրիտանուհի ահաբեկիչը

Սիրիայում սպանվել է «Սպիտակ այրի» մականունով հայտնի բրիտանուհի ահաբեկիչը

13:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.amԱմերիկյան անօդաչուն Սիրիայում ոչնչացրել է 50-ամյա ահաբեկիչ Սալի Ջոնսին, ով հայտնի է որպես «Սպիտակ այրի»:

Ինչպես հայտնում է բրիտանական  The Times պարբերականը՝  բրիտանուհին երաժիշտ էր, որն ընդունելով իսլամ՝ սկսել է զբաղվել մարդկանց հավաքագրմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: 

Սիրիայում մահացել էր նաև նրա ամուսինը, ով նույնպես «ԻՊ«- ահաբեկիչ էր: Նշվում է նաև զույգի 12-ամյա որդու մահվան մասին: 

 
 
 
 
loading...