Անդրեյ Մալախովը հեռուստաընկերություն է հիմնել

Անդրեյ Մալախովը հեռուստաընկերություն է հիմնել

16:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հիմնել է ընկերություն, որը զբաղվելու է հեռուստատեսային նախագծերի ստեղծմամբ:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: Նշվում է, որ «ТВ Хит» ընկերության կանոնադրական կապիտալի 50%-ի սեփականատերը Մալախովն է, մինչդեռ, մյուս կեսի սեփականատերը պրոդյուսեր, մեդիամենեջեր Ալեքսանդր Միտրոշենկովն է:

Հայտնի է նաև, որ Մալախովը կնշանակվի «ТВ Хит»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնում:

Հիշեցնենք, որ օգոստոսին Մալախովը լքել է Առաջին ալիքը, որտեղ աշխատում էր 1992թ. ի վեր: 

loading...