Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա

Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա

15:00 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա եւ սպանել նրան: Այս մասին գրում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանկազալ համայնքում՝ Թուլուզ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հետախուզական ու արագ արձագանքման բրիգադի ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել էր 40 տարեկան գործընկերոջ վրա։

Հեռուստաալիքը հայտնում է, որ Թուլուզի դատախազությունը նախաքննություն է սկսել։

 

loading...