«Facebook»-ի աշխատանքն առայժմ լիովին չի վերականգնվել

«Facebook»-ի աշխատանքն առայժմ լիովին չի վերականգնվել

9:20 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերից շատերն առայժմ չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցում:

Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:

Խնդիրներն առկա են աշխարհով մեկ. հազարավոր մարդիկ են բողոք հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով:

loading...