Ե՞րբ է Երկիր մոլորակի վրա ծագել սերը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր – 1lur.am Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե երբ է Երկրի վրա ծագել սերը: Պարզվել է, որ այդ զգացմունքը ծնվել է դեռևս մինչև մարդկության ի հայտ գալը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Առաջին կենդանիներն ունեցել են քիչ քանակությամբ նեյրոններից բաղկացած գլխուղեղ: Ժամանակի ընթացքում այդ օրգանի չափերը սկսել են մեծանալ:

Գիտնականները կարծում են, որ սիրո «նախատիպը» եղել են կենդանիների ծնողական բնազդները, որոնք ցանկացել են պահպանել նորածիններին: Իսկ հետագայում սերունդի հանդեպ սերը վեր է ածվել «ընտրյալի» հանդեպ սիրո՝ գլխուղեղի զարգացման չափից կախված:

Այս եզրահակացությանն օգնել են հանգել այն հետազոտությունները, որոնք ապացուցել են, որ գլխի նույն մասերը պատասխանատու են և՛ ծնողական բնազդի, և՛ սիրո զգացմունքի համար:

ԱՎԵԼԻՆ