Ջեքի Չանի դուստրը խոստովանել է, որ լեսբուհի է

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր – 1lur.am   Ջեքի Չաննի դուստրը ցնցող խոստովանություն է արել: Նա ի լուր աշխարհի հայտարարել է, որ լեսբուհի է։

18-ամյա Էթան «քամինգ-աութ» է արել իր Instagram-ում։
«Ինձ աջակցում են հսկայական քանակության մարդիկ։ Ես հիանում եմ, որ մարդիկ այցելում են իմ ու իմ ընկերուհու հաշիվ ու իրենց աջակցությունը հայտնում։ Մինչ հոնկոնգյան մամուլը ծիծաղում է մեզ վրա, հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում աջակցում են ինձ։ Ես մեծացել եմ ժխտողականության ու անգրագիտության, նաեւ կաղապարված մտածողության միջավայրում ու հիմա ես հասել եմ այն կետին, երբ կարող եմ ասել, թե ով եմ ես եւ օգնել ինձ նմաններին։ Շատ ժամանակ է անցել այն օրերից, երբ ես ինձ անզոր էի զգում, հիմա ես ինձ ընկալում եմ այնպիսին, ինչպիսին կամ»,- գրել է Էթան, որը մինչ այդ հայտնել էր, որ Ջեքի Չանը միայն պաշտոնապես է իր հայրը, եւ ինքը երբեք նրա հետ լավ հարաբերություններ չի ունեցել։

 

ԱՎԵԼԻՆ