Այսօր հերոս Արարատ Խանոյանի ծննդյան օրն է

Այսօր հերոս Արարատ Խանոյանի ծննդյան օրն է

11:20 9 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր – 1lur.am  Արարատ Խանոյան (հոկտեմբերի 9, 1994, Սարդարապատ — հուլիսի 31, 2014, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ, հետմահու լեյտենանտ, զոհվել է Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ:

Արարատ Խանոյանը ծնվել է 1994թ. հոկտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Սարդարապատ (նախկին Հոկտեմբեր) գյուղում։ 2002թ. ծնողների հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և բնակություն հաստատել այնտեղ։ Վեց տարի այնտեղ ապրելուց հետո` 2008թ. վերադառնում են հայրենի երկիր։ Արարատը միակ քրոջ` Ժաննայի հետ սովորում է գյուղի միջնակարգ դպրոցում։ 2012 թ. ավարտում է դպրոցը։ Նույն թվականին զորակոչվում է բանակ։ Ծառայել է Եղնիկների շրջանի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ Նա վաշտի ավագ սերժան էր։ Կարգապահ էր և օրինակելի։ Արարատը բանակից վերադառնալուց հետո ուզում էր շարունակել հոր` ավտոմեխանիկի գործը։

2014թ. հուլիսի 31-ին Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, թշնամու գնդակից զոհվում է Արարատ Խանոյանը։ Արարատը պարգևատրվել է հետմահու ՀՀ-ի և ԼՂՀ-ի «Արիության» շքանշաններով։ Ստացել է հետմահու լեյտենանտի կոչում։

Սարադարապ գյուղի դպրոցը հնարավոր է կրի Արարատ Խանոյանի անունը:

2014 դեկտեմբերի 9-ին նրա ծննդյան օրը Սարդարապատ համայնքում բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքար:

loading...