Մոսկվայում հայ գործարար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր – 1lur.amՄոսկվայի կենտրոնում իրականացված հրաձգության արդյունքում վիրավորվել և ապա մահացել է գործարար Արսեն Փափազյանը։ Այս մասին հայտնում է RBC.ru-ն: 

 Ն. Պիրոգովի անվան առաջին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է գործարարը, որտեղ տեղափոխվել էր դեպքից հետո՝ կրծքավանդակին 2 հրազենային հարված ստանալով:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 15:30-ի սահմաններում Մոսկվայի Մյասնիցկայա փողոցում: Անհայտ անձը հարձակում է գործել 46-ամյա Արսեն Փափազյանի վրա և մի քանի անգամ կրակել վերջինի ուղղությամբ:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Ա. Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, ինչպես նաև գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։ 

ԱՎԵԼԻՆ