Հոկտեմբերի 6-ի աստղագուշակ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր – 1lur.am Խոյ-Այն ամենը, ինչ պլանավորել եք, կընթանա «հալած յուղի» պես: Շփումը շրջապատի հետ շատ հեշտ կստացվի: Դուք լեզու կգտնեք բոլորի հետ:

Ցուլ

Պետք է ջանքեր գործադրել ցանկալի արդյունքի հասնելու համար: Ձեր «թշնամիների» հետ հարաբերություններում փորձեք բարի դրացիական հարաբերություններ հաստատել, հակառակ դեպքում դրական արդյունքի չեք հասնի: Շտապողականությունը ձեր օգտին չէ:

Երկվորյակ

Անորոշ իրավիճակներում փորձեք խելամիտ ու համբերատար լինել: Փորձեք լավ տպավորուէթյուն թողնել շրջապատի վրա: Էմոցիաներին տուրք մի տվեք, դա ձեր օգտին չէ:

Խեցգետին

Խոչընդոտների կհանդիպեք: Ձեր հակառակորդները կփորձեն խափանել ձեր ծրագրերը, բայց վատին վատով մի պատասխանեք:

Առյուծ

Սիրային հարաբերություններում բարդություններ կծագեն: Փորձեք դեպքերը սրտին շատ մոտ չընդունել, հարցերի լուծման համար դիմեք դիվանագիտության, համբերատար եղեք:

Կույս

Ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու համար ոչինչ մի արեք: Խոսակցությունները ոչնչի չեն հանգեցնի, այդ իսկ պատճառով փորձեք ձեր ճշմարտացիությունը ապացուցելով ոչ թե խոսքով, այլ գործով:

Կշեռք

Առաջարկներ կստանաք, որոնք կնպաստեն ձեր մեջ տաղանդի բացահայտման ու գործնական առաջընթացի: Շատ ժամանակ տրամադրեք սիրելին:

Կարիճ

Փորձեք լավ հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, ում հետ աշխատում եք: Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է, բայց հարաբերություններ մի պարզեք, այլ փորձեք հաճելի ժամանակ անցկացնել:

Աղեղնավոր

Օրը ձեզանից պահանջում է զգուշավորություն, կարգապահություն, կարգուկանոն: Ձեր նպատակին տանող քայլերը դանդաղ են, բայց հստակ ու վստահ:

Այծեղջյուր

Ձեր անորոշությունը կխանգարի կարևոր հարցերի լուծմանը: Սիրելիի հետ հարաբերությունները կկարգավորվեն, իսկ եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր կյանքի կեսին:

Ջրհոս

Լավագույն օրը չէ գործնական առաջընթացի համար: Այսօր մի փորձեք ոչինչ ձեռնարկել: Սպասվում է անակնկալ հանդիպում, որը կարող է սիրավեպի վերածվել:

Ձկներ

Փորձեք ազատվել ձեր մեջ եղած ատելությունից: Էմցիաները կարող են խանգարել ճիշտ որոշումներ կայացնելուն: Զուսպ եղեք:

ԱՎԵԼԻՆ