«ԻՊ»-ն ուժերը Սիրիայից տեղափոխում է Պակիստան. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր – 1lur.am   «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, պարտություն կրելով Սիրիայում, զանգվածաբար տեղափոխվում են Պակիստանի Վազիրիստան շրջան:

Այդ մասին գրում էRia.ru-ն՝ հղում տալով ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի կատարած հայտարարությանը:

«2016 թվականի ձմեռվանից դիտվում է Սիրիայից և Իրաքից Վազիրիստան շրջան (Պակիստան) «ԻՊ» գրոհայինների զգալի ուժերի տեղափոխում՝ նրանց հետագա վերադասավորմամբ: Այլ խոսքով՝ Սիրիայում ռազմաքաղաքական խնդիրների լուծումը մի կողմից նվազեցնում է զինված ծայրահեղականների թիվը ֆիզիկական մակարդակով, մյուս կողմից՝ ստիպում է «ԻՊ»-ին փոխել ոչ միայն ռազմավարությունը, այլև առաջիկա ակտիվության աշխարհագրությունը»,- ասել է նա:

ԱՎԵԼԻՆ