50 միջոց, և կվառվի սիրո կրակը

50 միջոց, և կվառվի սիրո կրակը

21:26 13 Փտր, 2018

Մտքովդ չէր էլ անցնի, որ ընկերոջդ հետ խենթություններ անելը կարող է նպաստել ձեր մտերմանալուն: Մինչդեռ երեխայություններ անելն իր ռոմանտիկ կողմերն ունի:

«Խաղերն ու կատակները զույգերին ավելի են մտերմացնում, քանի որ դրանք անմիջական, վեհ զգացողություններ են առաջացնում,- ասում է միջանձնային հարաբերությունների մասնագետ, թերապևտ Փոլ Քոուլմանը: — Այդ զգացողությունն ավելացնում է հետաքրքրությունը միմյանց նկատմամբ, ամրապնդում է կապը և թարմություն է հաղորդում հարաբերություններին: Իհարկե, թարմությունը չի պահպանվի հավերժ, եթե միևնույն զվարճանքները կրկնեք անընդհատ»:
«Միացիր մեզ` հետևիր մեր նախաձեռնող, խելահեղ ու երբեմն նաև գայթակղիչ արարքների ցանկին: Հնարավոր է` իրարանցում առաջացնես ու որոշ անծանոթների շոկի մեջ գցես, բայց երկուսով այնքան տարված կլինեք դրանով, որ հազիվ թե նման բաների մասին անհանգստանաք»,- ասում է Փոլ Քոուլմանը և ներկայացնում իր բանաձևը»:

1. Ընտրեք մի օր ու դուրս եկեք տնից` առանց ներքնաշորերի (թող դա լինի ձեր երկուսի փոքրիկ գաղտնիքը):
2. Զարդարիր բաժակները քո կրծկալի ու նրա անդրավարտիքի լուսանկարներով:
3. «Պատերազմեք» միմյանց դեմ Facebook-ում ինտրիգային ստատուսներ դնելով:
4. Սառնարանի վրա մագնիսներով գրիր «Ուզում եմ քեզ» արտահայտությունը:
5. Սեքսուալ հաղորդագրություններ գրեք միմյանց, երբ միասին որևէ խնջույքի եք մասնակցում:
6. Շաբաթ օրը՝ առավոտից երեկո, գարեջրի օր հայտարարեք:
7. Կարաոկե կազմակերպեք` երկուսով երգելով որևէ ուրախ երգ:

8. Նախքան աշխատանքի գնալը, խնդրիր նրան, որ լոսյոնով մերսի մարմինդ: Միաժամանակ նաև հավելյալ ժամանակ նախատեսիր կրքոտ մերսման անխուսափելի հետևանքների համար:
9. Գծիր ձեր բնակության վայրի քարտեզը և նշիր այն վայրերը, որտեղ արդեն հասցրել եք լինել, ապա նրանք, որտեղ դեռ պետք է միասին այցելեք:
10. Միասին լոգանք ընդունեք: Արա նրա փոխարեն ամեն ինչ` լվա գլուխը, տրորիր մարմինը: Իսկ վերջում փոխհատուցում պահանջիր:

11. Դիտեք խոհարարական թեմայով հաղորդաշար և նույն կերպ միասին ընթրիք պատրաստեք:
12. Աշխատանքից հետո մեկ-երկու անգամ գաղտնի գնա բիլիարդի սրահ և խաղալ սովորիր: Հետո խաղի հրավիրիր նրան:
13. Ամառվա տապին կոկտեյլներ պատրաստիր ու դիր սառնարանում. Երեկոն կվերծվի վայելքի:
14. Նրա լոգարանի պատին գունավոր օճառով մերկ մարմնիդ ուրվագիծն արա:
15. Եռամարտի օր հայտարարիր. պիցցա ուտելու մրցույթ, ոտքերով մարտ և բարձերով պատերազմ:
16. Կարագի վրա դեմքեր նկարեք` ծիծաղելի գրություններով, օրինակ` «Մի փոքրիկ նապաստակ կա, որը սիրում է քեզ»:
17. Facebook-ով խայտառակ հաղորդագրություններ ուղարկեք միմյանց ողջ օրվա ընթացքում:
18. Միմյանց հետ մրցեք համակարգչային եռաչափ խաղում։
19.Վիճակ գցեք (քար, թուղթ, մկրատ)` վերջապես հարթելու համար վեճը, թե օրինակ` ինչ դիտել հեռուստացույցով կամ ձեզանից ով պետք է սեղմի հեռակառավարման վահանակի կոճակը:
20. Զվարճալի, բայց ոչ աննպատակ ճամփորդական սովորույթներ ստեղծեք ձեզ համար, օրինակ` երբեք չհրաժարվել քաղցրավենիքի սրահի մոտ կանգ առնելուց:
21. Ամիսը մեկ անգամ գինու գիշեր կազմակերպեք` ամեն անգամ փորձելով մի նոր տեսակ:
22. Համացանցում գտիր մի շատ անճաշակ տեսահոլովակ և ուղարկիր նրան` որևէ չարաճճի գրությամբ:
23. Ընկերոջդ ներկելու գիրք նվիրիր, որտեղ քո մերկ պատկերն է. դա կարող ես ստանալ Photoshop-ի ու տպիչի օգնությամբ:
24. Միասին մտեք որևէ խանութ, ոտքից գլուխ շորեր գնեք ձեզ համար ու այդ երեկո կերպարանափոխվեք:
25. Երբ հեռախոսով խոսելիս ասելու բան էլ չի մնացել, անկարգ բառախաղերով բջջային հաղորդագրություններ ուղարկիր նրան:

26. Լոգարանի պատին սեքսուալ բնույթի հաղորդագրություն թող. «Աշխատանքից հետո նորից սպասիր ինձ այստեղ»:
27. Անուններ հորինեք ձեզ համար ու ամբողջ երեկո օգտագործեք դրանք:
28. Պատրաստիր նրա մանկության սիրելի կերակուրը (բաղադրատոմսը վերցրու նրա մայրիկից):
29. Տանը ժամեր շարունակ պարեք:
30. Միմյանց համար հեռախոսազանգի ծիծաղաշարժ ազդանշաններ ընտրեք:
31. Գրի առ յուրաքանչյուրիդ օգտագործած զվարճալի արտահայտությունները, հետո միասին քվեարկեք` տեսնելու, թե ում արտահայտություններն են ավելի ծիծաղելի:
32. Հեռախոսով միմյանց ուղարկեք ձեր սիրելի լուսանկարները։
33. Լուսանկարչական ապարատով նկարիր ընկերոջդ, երբ, նրանից բացի, ոչ ոք չի նայում քո կողմը:
34. Միասին ծիծաղաշարժ պատմություններ հորինեք ձեր ընդհանուր ծանոթների մասին:
35. Դիտեք անշարժ գույքի գովազդները և քննարկեք` ինչպիսի անշարժ գույք կցանկանայիք գնել:
36. Խոսակցության ընթացքում որքան հնարավոր է շատ արտահայտություններ օգտագործիր երգերի խոսքերից կամ ֆիլմերից:
37. Յուրաքանչյուր հաղորդագրությամբ մեկ բառ ուղարկիր, որոնք միասին վերջում մեկ ավարտուն նախադասություն կկազմեն:
38. Հիշեցումներ գրիր նրա օրացույցում, օրինակ` «Տիրացիր ինձ այս լիալուսնին»:
39. Twitter-ում նոր էջ բացիր երկուսիդ համար:
40. Կողքի սենյակում Skype-ով մերկապար ցուցադրիր, և փորձեք, թե որքան ժամանակ կարող եք տարբեր սենյակներում մնալ:
41. Նրա համար բարձրաձայն կարդա մեր ՍԵՔՍ/SEX խորագրի հոդվածներից մեկը, հետո փորձարկեք գրվածը:
42. Թերթեք Victorias Secret-ի կատալոգը և միասին որևէ բան ընտրեք քեզ համար:
43. «Անպարկեշտ» թխվածքաբլիթներ թխեք` որպես ձև ընտրելով մարմնի տարբեր մասերը:
44. Երկրպագեք ֆուտբոլային հակառակորդ թիմերի և խաղադրույքներ արեք միմյանց դեմ:
45. Փորձեք միասին մի որևէ նոր հնարք սովորեցնել քո շանը:
46. Ժամանակավոր դաջվածք արա մարմնիդ որևէ հատվածում ու ասա նրան, որ գտնի` որտեղ ես այն թաքցրել:
47. Շաբաթ օրվա համար պատրաստի կերակուրներ պատվիրիր նախաճաշի, ճաշի ու ընթրիքի համար, և ողջ օրն անցկացրեք`ինչպես խելքներիդ կփչի:
48. Միասին կարուսել գնացեք, և չփորձես զսպել էմացիաներդ, երբ սատանայի անվով հայտնվես մեծ բարձրության վրա:

49. Անկողնում «վերնաշապիկով կամ մերկ» հարցի շուրջ բանավեճի բռնվեք ու վիճակ նետեք`որոշելու ով ինչ է կրելու` վերնաշապիկը, թե «ոչինչը»:
50. «Լավագույն խոհարար» մրցույթ հայտարարեք` ուտեստներ պատրաստելով այդ պահին ձեռքի տակ եղած մթերքով:

loading...