Աշխարհի ամենալավ և ամենավատ օդանավակայանները

Հաշվի առնելով ճանապարհորդների կարծիքը՝ ամերիկացի փորձագետները հրապարակել են աշխարհի լավագույն և վատագույն օդանավակայանների ցանկը: Ամենաշատն ուղևորներին դուր է եկել սինգապուրյան Չանգին, իսկ ամենավատ միջազգային օդանավակայան է ճանաչվել Քուվեյթի օդանավակայանը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Ամերիկացի սոցիոլոգների ցանկում առաջատարներն են սինգապուրյան Չանգին, գերմանական Մյունխենը և հոնկոնգյան Չհեկլապկոկը: Առաջատարների եռյակին հետևում են Դանիայի Կոպենհագենի օդանավակայանները, Ֆինլանդիայի Հելսինկիինը, Բարսելոնայի և Մադրիդի օդակայանները, Նոր Զելանդիայի և Ֆրանկֆուրտի օդակայանները:

Ինչ վերաբերում է ամենավատ օդանավակայաններին, ապա առաջին հորիզոնականում է Քուվեյթինը, դրան հետևում են բրիտանական Մանչեսթերի և Լոնդոնի օդանավակայանները: Դելիի օդակայանը 10-րդ հորիզոնականում է, Դուբայինը՝ 8:

ԱՎԵԼԻՆ