Բնական հյութերի օգտակար հատկությունները

Շատերը չգիտեն բնական հյութերի օգտակարության մասին: Բնական հյութերը բարձրացնում են դիմադրողականությունն ու թարմություն պարգևում ողջ օրվա ընթացքում:

Հատկապես օգտակար են այն հյութերը, որին խառնած չէ ջուր կամ շաքարավազ: Այլ նյութեր խառնելու ժամանակ հյութը կորցնում է իր էֆեկտիվությունը և օգտակար վիտամինները:

Կան մրգեր, որոնց հյութը պետք է խմել անմիջապես, քանի որ դրանք ունեն իրենց համը կորցնելու հատկություն: Շաբաթվա մեկ օրը խորհուրդ է տրվում ըմպել  բնական հյութ օրը 3 անգամ: Նախաճաշին մեծ բաժակով մրգային հյութ, ընթրիքին`գազարի կամ լոլիկի, իսկ ճաշին` կրկին 1 մեծ բաժակ մրգային հյութ:

ԱՎԵԼԻՆ