Այսօր Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է

Այսօր Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է

11:40 30 Սպտ, 2017

ԵՐԵՎԱՆ,30 սեպտեմբեր- 1lur.am Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։

Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

 
Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։
1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։
 
1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական, սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20): 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է:
loading...