Առեղծվածային դեպք Էջմիածնում. նորածնի անհետանալուց 5 ամիս հետո միայն մայրը ասել է, որ երեխային առևանգել են

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր- 1lur.am  Հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, հերթական առեղծվածային դեպքն է գրանցվել. 42-ամյա կինը հայտարարել է, թե իր նորածնին երեխային առևանգել են, հայտնում է Փաստինֆո-ն։

Ընդ որում, ըստ դիմամուատուի, դեպքը տեղի է ունեցել ապրիլին, այսինքն մոտ 5 ամիս առաջ՝ ծննդատան մոտակայքից, իսկ երեխան գտնվել է պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ։

Թե ինչու կինն առ այսօր չի բողոքել, չի բարձրաձայնել իր փոքրիկին առեւանգելու մասին, կարելի է միայն ենթադրել։ Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրականում նորածնին ոչ թե առեւանգել են, այլ մայրը ծննդաբերությունից հետո հրաժարվել է նրանց, եւ մի զույգ ստանձնել է փոքրիկի խնամակալությունը՝ ցանկանալով որդեգրել։

Ամիսներ անց թերեւս կինը մտքափոխվել է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

ԱՎԵԼԻՆ