Քրդերը հարմար պահ չեն ընտրել. Սամվել Քոչոյ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր- 1lur.am  Ինչպես հայտնի է՝ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնելու որոշմանը: Հանրաքվեի անցկացման օրվա մասին խոսվում Էր դեռ հունիսի 7-ից:

Մինչդեռ, Բաղդադում հանրաքվեի անցկացումն անօրինական են համարում: Դրա անցկացմանը դեմ էր քվեարկել նաև խորհրդարանը: Ավելի վաղ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Բարզանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս առաջարկել են հետաձգել հանրաքվեի անցկացումը: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշված օրը, եթե իրան այլընտրանքային տարբերակ չառաջարկեն: Սեպտեմբերի 14-ին Բարզանին հայտնեց, որ այլընտրանքային տարբերակ ստացել է Արևմուտքից:

Քուրդիստանի հանրաքվեն քննադատության էր արժանացել նաև տարածաշրջանի երկների կողմից, այդ թվուmմ` Իրաքի, Իրանի և Թուրքիայի:

«Եզդիական կոնգրես» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Քութաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Քոչոյին 1lur.am-ի խնդրանքով մեկնաբանել է հանրաքվեի հետ կապված իրավիճակն ու հետագա զարգացումները:

Հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում Իրաքյան Քուրդիստանում, կդառնա արդյոք Քուրդիստանն անկախ պետություն, և ինչ հետևանքներ կունենա հանրաքվեն, մասնագետը նշեց.

«Իրավիճակը դժվար է և հակասական: Քրդերը, իհարկե,  ունեն ինքնորոշման իրավունք, սակայն հարմար պահ չեն ընտրել: Բացի դա, նրանք հավակնություններ ունեն ոչ միայն իրենց երեք մարզի նկատմամբ, այլ՝ բազմազգ Քիրքուկի եւ Շանգալի (արաբերեն՝ Սինջար): Նրանք` իրենք իրենց համար, դժվարություններ են ստեղծում: Այնպես որ, դժվար է հանրաքվեի մասին կանխատեսումներ անել»:

 

 

ԱՎԵԼԻՆ