Թոմ Քրուզին մեղադրել են նկարահանող խմբի անդամների մահվանը մեղսակից լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբեր- 1lur.am  «Պատրաստված է Ամերիկայում» ֆիլմի վրա աշխատանքի ժամանակ ավիավթարում կործանված նկարահանող խմբի երկու անդամների բարեկամները դերասան Թոմ Քրուզին ողբերգությանը մեղսակից են անվանել: 

Ինչպես հայտնում Է People-ը`մահացածների ընտանիքները դիմել են դատարան: Հայցում նրանք մեղադրել են Imagine Entertainment, Vendian Entertainment և Cross Creek Pictures կինոընկերություններին անվտանգության կանոնների խախտման մեջ:

Հայցվորները նաև հիշատակել են ֆիլմի ռեժիսոր Դագ Լայմանին և Քրուզին, ով ֆիլմում հանդես է եկել գլխավոր դերում: Նրանց մեղադրել են «գործողություններով լի, չափազանց ռիսկային նախագիծ նկարահանելու» ցանկության համար, ինչի հետևանքով ավիավթար է տեղի ունեցել:

Նշվում է նաև, որ դերասանը և ռեժիսորը պահանջել են մի քանի անգամ վերանկարահանել ինքնաթիռում հնարքներով տեսարանները:

ԱՎԵԼԻՆ