Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքու է ժամանել

Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքու է ժամանել

20:50 13 Sep, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  Բաքու է ժամանել Բելլա Լապշինան՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը: Այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նրա խոսքով՝ նա Բաքու է եկել երեկ երեկոյան:

Փաստաբանը հայտնել է, որ առաջիկա օրերին Լապշինները Իսրայել կուղեւորվեն: «Նրանք նախ կմեկնեն Թուրքիա, իսկ այնտեղից՝ Իսրայել: Նրանք Թուրքիա կմեկնեն այսօր կամ վաղը»,- ասել է Չերնինը:

loading...