Եգիպտոսում ահաբեկչություն է կանխվել

Եգիպտոսում ահաբեկչություն է կանխվել

21:10 13 Սպտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  Եգիպտոսի զինված ուժերը Սինայի թերակղզու հսկիչ անցակետերից մեկում ահաբեկչություն են կանխել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Նշվում է,  որ 5 ահաբեկիչ է վնասազերծվել, իսկ ևս 2-ը՝ վիրավորվել և ձերբակալվել են:Մահապարտի գոտիով ահաբեկիչը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան փորձել է անցնել բանակային հսկիչ անցակետով՝ օգտվելով եղանակային վատ պայմաններից:

Զինվորականները հայտնել են, որ գործողության ընթացքում 2 եգիպտացի զինծառայող է զոհվել:

loading...