«ԻՊ»-ը սկսել է դուրս բերել իր դրամական միջոցները Սիրիայից դեպի Եվրոպա. ՌԴ ԱԳՆ

«ԻՊ»-ը սկսել է դուրս բերել իր դրամական միջոցները Սիրիայից դեպի Եվրոպա. ՌԴ ԱԳՆ

20:10 13 Սպտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս հանել դրամական միջոցները։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության նոր մարտահրավերների ու սպառնալիքների վարչության պետի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը, գրում է :

Նրա խոսքով՝ առաջին անգամ իրենց հաջողվել է գրանցել ֆինանսական միջոցների դուրս բերման դեպք «ԻՊ»-ի ենթակայության տակ գտնվող տարածքներից, և դա, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն արդեն կանխատեսում են իրենց մոտալուտ պարտությունը: 

loading...