«iPhone 8»-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված մոդելն արդեն հասանելի է պատվերի համար

«iPhone 8»-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված մոդելն արդեն հասանելի է պատվերի համար

17:17 13 Sep, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  Սեպտեմբերի 12-ին ամերիկյան «Apple»-ը  ներկայացրել է iPhone սմարթֆոնի միանգամից 3 նոր մոդել՝ «iPhone X»-ը, «iPhone 8»-ն ու «iPhone 8 Plus»-ը: Այս մասին գրում է Luxury Launches-ը:

 «OLED» էկրանով համալրված «iPhone 8»-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված տարբերակն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: Դուբայում գործող «Goldgenie» ընկերությունն առաջարկում է սմարթֆոնի լյուքսային մոդելը, որը ցանկության դեպքում կարող է պատրաստվել դեղին, վարդագույն ու սպիտակ ոսկուց:

Ենթադրվում է, որ թյունինգավորված iPhone 8-ը կարժենա մի քանի հազար դոլար:

loading...