Ջորջ Քլունին՝ երեխաների խնամքի մասին

Ջորջ Քլունին՝ երեխաների խնամքի մասին

15:00 13 Սպտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո առաջին անգամ հանրությանը ներկայացան Վենետիկի կինոփառատոնին, որի ընթացքում Ջորջ Քլունին ներկայացրեց նաև իր Suburbicon ֆիլմը:

56-ամյա Ջորջն այնտեղ նույնպես ներկայացրեց իր ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի եւ Ջուլիանա Մուրի գլխավոր դերակատարմամբ։ Փառատոնին Քլունին պատմել է, թե ինչպես է օգնում 39-ամյա կնոջը:

«Կինս յուրաքանչյուր երեք ժամը մեկ կրծքով կերակրում է երեխաներին: Այո, դա դժվար է, բայց և ուրախ: Գիշերները ես նույնպես երեք ժամը մեկ արթնանում եմ Ամալի հետ»,- ասել է ռեժիսորը:

loading...