Հայտնի է նոր iPhone X-ի գինը

Հայտնի է նոր iPhone X-ի գինը

11:40 13 Սպտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Կուպերտինոյում կայացած միջոցառման ժամանակ պաշտոնապես ներկայացրել է նոր iPhone X սմարթֆոնը, որի գինը 999 դոլար է:

Ինչպես նշում է ria.ru-ն, ընկերության ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ սպասված նորույթի մատակարարումը կսկսվի նոյեմբերի 3-ից: Նրա խոսքով՝ երբևէ ստեղծված ամենահզոր iPhone-ի նախնական պատվերներն ընդունվելու են հոկտեմբերի 27-ից:

«Կարծում ենք, որ այն ձեզ դուր կգա»,-հույս է հայտնել Քուկը:

Աղբյուրը հավելում է, որ նոր սմարթֆոնը ռեկորդային գնից բացի առանձնանում է դիմաճանաչողական գործառույթով, ապակյա կորպուսով, 5.8 դյույմ անկյունագծով Super Retina էկրանով, անլար լիցքավորման հնարավորությամբ, ինչպես նաև Apple A11 Bionic հզոր չիպով:

loading...