Մեսսին «Բարսելոնայի» հետ պայմանագիր չի ստորագրել՝ ակումբի նախագահի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբեր — 1lur.am: Արգենտինայի հավաքականի 30-ամյա հարձակվողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը՝ կատալոնական ակումբի ղեկավարության շուրջ ձևավորված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru:

Ինչպես հայտնում է իսպանական AS գտործակալությունը, «Բարսելոնայի» հետ պայմանագիրը Լիոնել Մեսսիի կողմից չերկարաձգելու պատճառն այս անգամ ակումբի ներկայիս ղեկավար Հոսեփ Բարտոմեի նկատմամբ անվստահության քվերակության համար ստորագրահավաքն է:

Արգենտինացու կողմից պայմանագիրն այս պահին չստորագրելը կազդի Բարտոմեի դեմ ստորգրությունների քանակի վրա: Նոր ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ է հավաքել կատալոնական ակումբի ձայների 15 տոկոսը:

Նշենք, որ ֆուտբոլիստի հետ կնքված ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թ.-ի հունիսին:

ԱՎԵԼԻՆ