Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը Էրդողանին հանցագործ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբեր — 1lur.am:  Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալման գործին, կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Էրդողանը ոչ թե երկրի նախագահ է այլ մարդկանց պատանդ վերցնող հանցագործ: Թուրքիայում այլևս ոչ ոքի անվտանգությունն ապահովված չէ»,- ասել է Օզդեմիրը:

Սեպտեմբերի 1-ին Աթալիայում ձերբակալվել են Գերմանիայի 2 քաղաքացիներ:

Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունն առաջացրել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զայրույթը, ով նշել է, որ անհրաժեշտ է իսկույն վերանայել Թուրքիայի հետ հարաբերություններն ու այդ երկրի նկատմամբ քաղաքականությունն առհասարակ:
Թուրքիայում ներկայումս ձերբակալված է ընդհանուր առմամբ Գերմանիայի 55 քաղաքացի, որոնցից 12-ը քաղբանտարկյալներ են:

ԱՎԵԼԻՆ