Անտարկտիդայում հայտնաբերել են ավելի քան հարյուր տարեկան կարկանդակ

Անտարկտիդայում հայտնաբերել են ավելի քան հարյուր տարեկան կարկանդակ

12:43 11 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս — 1lur.am:  Անտարկտիդայում Ադեր հրվանդանի վրա գտնվող խրճիթի մեջ հայտնաբերել են 20-րդ դարի սկզբի բեւեռային գիտարշավներից մեկի պաշարները, այդ թվում կարկանդակ, որն ավելի քան հարյուր տարեկան է, հայտնում է Stuff.co.nz-ը։

Նորզելանդական Antarctic Heritage Trust կազմակերպության հետազոտողները, որոնք գտել են կարկանդակը, ենթադրում են, որ այն թողել են բրիտանացի Ռոբերտ Սքոթի գիտարշավի անդամները՝ 1911-ին։ Խրճիթում հայտնաբերել են նաեւ մուրաբայով տարրաներ, փչացած միս ու ձուկ։

Կարկանդակի վրա բրիտանական Huntley & Palmers հրուշակեղենի ֆիրմայի լոգոտիպն էր։

Ռոբերտ Սքոթը հույս ուներ դառնալ առաջին մարդն, ով նվաճել է Հարավային բեւեռը։ Նա հասել էր նշանակության կետին 1912-ի հունվարի 17-ին ու իմացել, որ իրենից առաջ այնտեղ էր հասել Ռուալ Ամունդսենի գիտարշավը։ Իսկ վերադարձի ճանապարհին Սքոթն ու նրա ընկերները զոհվել էին։ 

loading...