Մեքսիկայում ձերբակալվել է կանանց հանցախմբի պարագլուխը

Մեքսիկայում ձերբակալվել է կանանց հանցախմբի պարագլուխը

11:40 11 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս — 1lur.am: Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ ձերբակալվել է կանանց հանցախմբի պարագլուխը։ Այդ հանցախումբն է պատասխանատու  կարիբյան Կանկուն քաղաքում տեղի ունեցող բռնությունների մեծ մասի համար։ Լետիցիա Ռոդրիգեսին ձերբակալել են Պուեբլա կենտրոնական նահանգում։

Մեքսիկայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը վերջին ամիսներին բռնության էպիկենտրոն էր դարձել

Հունվարին Կանկունում հանցագործները հարձակվել էին դատախազության վրա, սպանելով չորս մարդու։

 

loading...