Toyota-ն բնության գրկում հանգստի սիրահարների համար մինիվեն է շուկա հանել

Toyota-ն բնության գրկում հանգստի սիրահարների համար մինիվեն է շուկա հանել

11:25 10 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոս — 1lur.am:Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա է հանել Proace մինիվենի նոր տարբերակը, որը նախատեսված է բնության գրկում հանգստի սիրահարների համար։ Մոդելն ունի քեմփինգի համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, այդ թվում մահճակալ, հայտնում է Motor-ը։

Ճանապարհորդների համար Proace մինիվենը պատրաստվել է QUQUQ պրոֆիլային ընկերության հետ համատեղ։ Ուղեբեռի բաժնում հայտնվել է ծալովի մահճակալ, նաեւ  գազօջախ ու խոհանոցային զանազան հարմարանքներ։ Այնտեղ կա նաեւ ջրի համար ռեզերվուար ու փոքր լվացարան։

Ընկերությունից հայտնել են , որ մինիվենը կարելի է պատվիրել թե հինգ, թե յոթ տեղանոց սալոնով։

Հավելավճարի դիմաց գնորդներին կառաջարկեն նաեւ ծալովի սեղանիկ ու աթոռներ, նաեւ Dachzelt ARB Simpson III հատուկ վրան, որը դառնում է մեքենայի շարունակությունը։

Գերմանիայում մինիվենի նվազագույն գինը 35 300 եվրո է։

Նման մինիվեներ են արտադրում նաեւ Mercedes-Benz ու Volkswagen ընկերությունները։ 

loading...