Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Խաղողօրհնեքը

Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Խաղողօրհնեքը

21:03 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am:Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ, ինչպես հայտնի է, Խաղողօրհնեքը։ Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնություն, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։ Դրան հաջորդող մեռելոցը, որը երկուշաբթի օր է։ 

loading...