Ինչո՞ւ է սուրճը փոքրացնում կրծքերը

Ինչո՞ւ է սուրճը փոքրացնում կրծքերը

13:10 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am:  Շվեյցարիայի Լունդ համալսարանի հետազոտողները պատմել են շատ անսպասելի և բավականին հետաքրքիր հետազոտության արդյունքների մասին, որին ներգրավված է եղել գեղեցիկ սեռի մի քանի հարյուր ներկայացուցիչ: Կանայք պետք է շատ դյուրին մի առաջադրանք կատարեին՝ ամեն օր սուրճ խմեին: Իսկ գիտնականներն այդ ժամանակ կանոնավոր կերպով չափում էին, թե ինչպես են փոխվում նրանց կրծքերի չափսը:

Պարզվեց, որ սուրճի սիրահարները, հատկապես սկսնակները, կարող են նրանց մի փոքր կորցնել ծավալներում: Գիտնականների ստացված արդյունքների համաձայն՝ անդադար սուրճ օգտագործելուց կարող է կորչել ծավալի 17%-ը: Բայց դրա համար պետք է օրեկան առնվազն երեք անգամ սուրճ ըմպել:  

Փոփոխություններն առավել նկատելի էին մեծ կրծքեր ունեցող կանանց մոտ, իսկ «փոքր» կամ «միջին» չափսեր ունեցող կանայք էական տարբերություն չզգացին: Բայց գիտնականները չեն արգելում կանանց սուրճ խմել: Մեծ կրծքեր ունենալու դեպքում հենց սուրճն է օգնում նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը: Բժիշկները կարծում են, որ խնդիրը այն է, որ սուրճի օգտագործումը կանանց մոտ կարգավորում է արական հորմոնների աստիճանը: 

loading...