Չինաստանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 32-ի

Չինաստանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 32-ի

13:04 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am: Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Սինցզյան Ույղուրյան ինքնավար մարզում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 32-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հայտնի էր 19 տուժածի մասին։ Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետեւանքով 142 տուն է ավերվել, եւս 1060-ը՝ վնասվել։

6.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Սինցզյան Ույղուրյան ինքնավար մարզի Բորո Տալա Մոնղոլյան ինքնավար շրջանում, տեղի ժամանակով 07։27-ին։

Մեկ այլ հզոր երկրաշարժ՝ 6․5 մագնիտուդով, գրանցվել է երեքշաբթի, Սիչուան նահանգում։

 
loading...