Դիագնոստիկ կենտրոնի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Դիագնոստիկ կենտրոնի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել

12:03 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am: «Արմենիա» ՀԲԿ դիագնոստիկայի մոտ օգոստոսի 8-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Օգոստոսի 8-ին, ժամը 19:10-ին քաղաքացին ահազանգել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի մոտ  60-65 տարեկան տղամարդու դի կա»:

Մահացած տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ: Նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

loading...