Հնդկաստանում խոզի գրիպով վարակվածների թիվն ավելանում է, 600-ը մահացել է

Հնդկաստանում խոզի գրիպով վարակվածների թիվն ավելանում է, 600-ը մահացել է

11:56 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am:    Հնդկաստանում խոզի գրիպով վարակվածների թիվն ավելանում է. հուլիսի կեսերին H1N1 վիրուսով վարակված հիվանդների թիվը կազմել է շուրջ 12.5 հազար, 600-ը մահացել է:

Մահվան դեպքերի շուրջ կեսը՝ 284 մարդ, գրանցվել է Մահարաշտրա նահանգում, որտեղ տարեսկզբից ավելի քան 2.3 հազար մարդ է վարակվել: Հատկապես ծանր իրադրություն է նահանգի մայրաքաղաք Մումբայում. այստեղ ավելի քան 800 մարդ է հիվանդացել, որոնցից 16-ը մահացել է:

Հունիսի վերջին Մահարաշտրայում արագ արձագանքման կենտրոնական խումբ է ստեղծվել՝ խոզի գրիպով հիվանդացության դեպքերի աճը հետաքննելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Նման խմբեր գործում են նաեւ երկրի այլ նահանգներում: Բժիշկները խնդրում են ուշադիր հետեւել ռիսկի խմբում գտնվողներին՝ հղի կանանց, տարեցներին եւ քրոնիկական հիվանդություններ ունեցողներին:

Կառավարությունը հայտարարել է, որ առայժմ այս վարակի դեմ պայքարելու համար բավականաչափ օսելտամիվիր դեղամիջոց կա, սակայն եթե վարակվածների թիվը շարունակի աճել, ապա դրա լրացուցիչ մատակարարումների կարիք կլինի, հաղորդում է

 

 

loading...