Չինաստանում բուծել են աշխարհի ամենաերկար միջատը

Չինաստանում բուծել են աշխարհի ամենաերկար միջատը

10:33 9 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոս — 1lur.am:   Արեւմտյան Չինաստանի միջատների թանգարանը հայտնել է, որ բուծել է աշխարհի ամենաերկար միջատը, փոխանցում է «Սինհուան»։

Խոսքը Phryganistria Chinensis տեսակի ներկայացուցչի մասին է, որը 64 սմ երկարություն ունի։ Այդ միջատի մայրը՝նախորդ ռեկորդակիրը, 62․4 սմ երկարություն ուներ։

Միջատը հայտնաբերվել էր 2014-ին Հարավային Չինաստանում։ Այն հետագայում 6 ձու էր դրել, ու նոր ռեկորդակիրը դրանցից մեկից է դուրս եկել։

Միջատների այս տեսակի ներկայացուցիչները ծառի ճյուղի կամ տերեւների տեսքով են  քողարկվում, այդ միջատներն ունեն ավելի քան 3000 տարատեսակներ։

 

loading...