Ոստիկանության շենքի մոտ «Մերսեդեսը» բախվել է սպիրտ տեղափոխող բեռնատարին. կան վիրավորներ (ֆոտո)

Ոստիկանության շենքի մոտ «Մերսեդեսը» բախվել է սպիրտ տեղափոխող բեռնատարին. կան վիրավորներ (ֆոտո)

10:43 19 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս-1lur.am: Երեւանում, այսօր` հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարեւանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի եւ վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի http://shamshyan.com/hy/article/2017/06/19/1070272/ փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո փրկարարները օգնել են նրանց տեղափոխել շտապօգնության մեքենաներ, իսկ հետո փրկարարները դադարեցրել են Mercedes-ի գազի բալոնում առաջացած արտահոսքը, որից հետո, մինչեւ «Սանիթեք»-ի ժամանումը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

loading...