Առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի

Առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի

12:08 19 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս-1lur.am: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Կարսում հայտարարել է, թե իրենք առեւտրային հարթակ են ստեղծում, որի միջոցով Նախիջեւանից առանց մաքսատուրքերի 100 մլն դոլարի ապրանք կգա Թուրքիա եւ հակառակը։

Նա շեշտել է, թե Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ առեւտուրը կլինի այնպես ինչպես օրինակ Թուրքիայի մի քաղաքն իրականացնում է Թուրքիայի մեկ այլ քաղաքի միջեւ։

Թուրք նախարարը նշել է, թե նախատեսվում է ակտիվացնել նաեւ Իրանի ու Վրաստանի հետ սահմանային բիզնես ծրագրերը։

loading...