Գիտնականները հաշվել են, թե մարդկությանն ապրելու որքան ժամանակ է մնացել

Գիտնականները հաշվել են, թե մարդկությանն ապրելու որքան ժամանակ է մնացել

9:29 19 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս-1lur.am:Կոլորադոյի համալսարանի գիտնականները հաշվել են, թե մարդկությանն ապրելու որքան ժամանակ է մնացել: Պարզվել է՝ Արեգակը կոչնչացնի Երկրի վրա ամեն բան ընդամենը 1,5 մլրդ տարի անց, հաղորդում է «Միր24»-ը:

Արեգակի ջերմաստիճանի մշտապես բարձրանում է: Հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր 110 մլն տարին մեկ անգամ այն 1 տոկոսով ավելի տաք է դառնում: 

Դրա արդյունքում ժամանակի ընթացքում կսկսեն հալչել սառույցները, օվկիանոսները կգոլորշիանան, Արկտիկայում կլիման արեւադարձային կդառնա:

Սակայն 1,5 մլրդ տարի անց Արեգակն այնքան կտաքանա, որ կայրի մեր մոլորակի վրա ամեն բան՝ Երկիրը վերածելով անապատի:

loading...