ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման գործընթացը

ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման գործընթացը

13:44 16 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 հունիս-1lur.am: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն Պետական եկամուտների կոմիտեն

Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի  հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձեւակերպումների եւ հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ եւ անխոչընդոտ իրականացում: Մասնավորապես հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն եւ օժանդակություն:

Ըստ անհրաժեշտության բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն  իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային  մաքսային մարմիններում:

Միաժամանկ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաեւ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները եւ հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաեւ տեղեկատվական վահանակներում:

loading...