Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպանին բացատրությունների է կանչել

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպանին բացատրությունների է կանչել

10:53 16 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 հունիս-1lur.am: Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին բացատրությունների է կանչել ՝ Էրդողանի 12 թիկնապահներին կալանավորելու՝ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ իշխանությունների որոշումը անվանել է «կանխակալ, անիրավաչափ ու անընդունելի»։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։ Նրանցից 9-ը անվտանգության աշխատակիցներ են, 3-ը՝ թուրք ոստիկաններ։ Բացի դրանից Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։

loading...