52-ամյա տղամարդը մեղադրվում է իր սեռական զուգընկերոջ չկանխամտածված սպանության համար

52-ամյա  տղամարդը մեղադրվում է իր սեռական զուգընկերոջ չկանխամտածված սպանության համար

11:51 16 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 հունիս-1lur.am: Բրիտանիայում 52-ամյա Քեւին Ադամսը մեղադրվել է իր սեռական զուգընկեր 36-ամյա Դում Քիմի չկանխամտածված սպանության համար։ Էքստրեմալ սեքսուալ խաղերի հետեւանքով Քիմը խեղդվել է։

Metro-ի փոխանցմամբ զույգը, թմրադեղեր ընդունելով, որոշել է սուր սեռական զգացողություններ փորձարկել։ Դուման հակագազ է հագել, թողել, որ զուգընկերը կապի իր ձեռքերը, ոտքերն ու վիզը։ Դրանից հետո Ադամը քնով է անցել, իսկ երբ արթնացել է ՝ հայտնաբերել է , որ սիրեկանն այլեւս չի շնչում։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել տղամարդուն։ Դատախազը համարում է, որ Ադամսը չկանխամտածված սպանություն է գործել, քանի որ սեքսից հետո Քիմի կյանքի համար նա էր պատասխանատու։ Պաշտպանները հավաստիացնում են, որ Քեւինը ո չ թե քնով է անցել, այլ ուշաթափվել՝ թմրադեղերի ու շատ եռանդ ծախսելու հետեւանքով։

 

loading...