Նախատեսված է աշնանից Հայաստանում սկսել հակակարկտային թնդանոթների տեղակայումը.Իգնատի Առաքելյան

Նախատեսված է աշնանից Հայաստանում սկսել հակակարկտային թնդանոթների տեղակայումը.Իգնատի Առաքելյան

14:06 15 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 հունիս-1lur.am:  Նախատեսված է աշնանից Հայաստանում սկսել հակակարկտային թնդանոթների տեղակայումը: Հունիսի 15-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ երկրում արդեն կան հակակարտային կայանքներ, բայց դրանցով երկրի ամբողջ տարածքը ծածկելը մեծ ծախս է: Իսկ թնդանոթների գործողության շառավիղը ընդարձակ է, եւ դրանց տեղակայումն ավելի էժան կլինի: «Կարծում եմ՝ 1-2 տարում երկրի ամբողջ տարածքը իրապես կծածկենք»,- հավելեց նախարարը:

loading...