ԼՂ հարցը հնարավոր է քննարկվի Ֆրանսիայի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի ընթացքում

ԼՂ հարցը հնարավոր է քննարկվի Ֆրանսիայի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի ընթացքում

13:28 15 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 հունիս-1lur.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառում ղարաբաղյան հակամարտության թեմայի քննարկման հնարավորությունը Ֆրանսիայի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի ընթացքում:

Հունիսի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցը նախատեսված է հունիսի 20-ին, բանակցությունների հիմնական թեման են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակը, երկկողմանի հարաբերությունները, քաղաքական շփումների ժամանակացույցը: Ի պատասխան հարցին՝ արդյոք կքննարկվի՞ Լեռնային Ղարաբաղի հարցը, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ հարցը կքննարկվի մի շարք միջազգային խնդիրների քննարկման ընթացքում. «Դա բնական է: Մենք ֆրանսիացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք, այդ թվում՝ նաեւ այս հարցով»:

Խոսելով համախագահների վերջերս Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած այցերից հետո ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորության մասին՝ Մարիա Զախարովան առաջարկել է սպասել  Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանությանը, որն անմիջականորեն տեղում է եղել, նա իր գնահատականները կներկայացնի, որոնք կհրապարակվեն ԱԳՆ կայքում: «Հենց շփումները համաձայնեցվեն, մենք կտեղեկացնենք: Հիմա տեղեկություններ չկան»,- նշել է Զախարովան:

loading...