Բրիտանիայում մուլտիմիլիոնատերը մահացել է «խոշոր եղջերավոր անասունների» պատճառով

Բրիտանիայում մուլտիմիլիոնատերը մահացել է  «խոշոր եղջերավոր անասունների» պատճառով

12:08 15 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 հունիս-1lur.am:  Բրիտանիայում մուլտիմիլիոնատեր, պրոֆեսոր Բրայան Բելհաուզին կոխկրտել է «խոշոր եղջերավոր անասունների» հոտը։ Independent-ի փոխանցմամբ՝ Բելհաուզը զբոսնում էր Արեւելյան Սուսսեքսում Հեսթլինգ գյուղի մոտ, երբ հոտը հարձակվել է նրա վրա։ Նրան օգնության է հասել անցորդը, լսելով օգնության կանչեր։ Դեպքի վայր ժամանած բժիշկը, չնայած բոլոր ջանքերին, չի կարողացել փրկել պրոֆեսորին, որը տեղում մահացել է։

loading...