Առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կզարգանան

Առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կզարգանան

16:04 13 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հունիս-1lur.am: Առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կզարգանան: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովօ հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

ԱԺ-ից  հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակում:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան, ինչի համար կարեւորագույն հարթակ կարող են հանդիսանալ նաեւ երկու երկրների խորհրդարանները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկու երկրների արտաքին քաղաքական ուղղություններին, կարեւորել տարբեր հարթակներում համագործակցությունն ու փոխըմբռնումը: Անդրադառնալով երկու երկրների հիմնախնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են հարցերը բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորությունը:

loading...