Վերջին 25 տարում Հայաստանում մեղվաբուծությունը գրեթե աճ չի գրանցել

Վերջին 25 տարում Հայաստանում մեղվաբուծությունը գրեթե աճ չի գրանցել

14:05 13 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հունիս-1lur.am: Վերջին 25 տարում Հայաստանում մեղվաբուծությունը գրեթե աճ չի գրանցել։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեղվաբույծների ազգային միության նախագահ, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Թելման Նազարյանը։

Նրա խոսքով՝ երկրում մեղուների պոպուլյացիան մեկ տարում նվազել է։ «Մեղուների ճիշտ բուժմամբ զբաղվող մասնագետներ չկան։ Վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ ես մեղվաբուծության մասին մի բառ անգամ չլսեցի»,- ասաց Նազարյանը։ Ըստ նրա՝ մեղվաբուծության ոլորտում պետական աջակցություն չի ցուցաբերվում։

«Մեղուների 32 տեսակից 2-ը բնակվում են Հայաստանում։ Երկրում ընդամնեը 10 հազար մեղվաբույծներ կան, որոնք 200-220 հազար մեղուներ ունեն։ Մենք ներդրումային գումարներ չենք ցանկանում, բնությունը մեզ մեղուներ է տվել, մենք միայն ցանկանում ենք դա պահպանել»,- ընդգծեց Թելման Նազարյանը։

Նա հավելեց, որ անցյալ տարի Հայաստանում 3500 տոննա մեղր է ստացվել։

loading...